ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նրանք իրենց դեռ առա՞նցք են համարում

Նրանք իրենց դեռ առա՞նցք են համարում
09.03.2013 | 20:52

Մարտի 9-ին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ` որոշվել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: ԲՀԿ ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը: Այդ ընտրություններում ԲՀԿ-ն կողմ է այլ ուժերի հետ համագործակցությանը, եթե համախմբումը տեղի ունենա ԲՀԿ-ի շուրջ: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նիստից հետո ասել է. «Գագիկ Ծառուկյանը միշտ կողմ է եղել ավելի լայն քաղաքական համախմբման ձևաչափին և գաղտնիք չէ, որ այս օրերին ընթանում են քաղաքական կոնսուլտացիաներ տարբեր քաղաքական ուժերի հետ ավագանու ընտրություններում առավել լայն ձևաչափի վերաբերյալ: Մենք արձանագրում ենք, որ ԲՀԿ-ն պատրաստ է իր առանցքի շուրջ առավել լայն համախմբման: Այո, մենք ունենք մեր համամասնական ցուցակը, բայց պատրաստ ենք քննարկել այլ ուժերի հետ, և եթե հնարավոր լինի այդ համախմբումը ԲՀԿ առանցքի շուրջ, ապա ԲՀԿ-ն նաև այդ տարբերակով է պատրաստ մասնակցել ընտրություններին»:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8070

Մեկնաբանություններ