ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երկխոսության փոխարեն՝ բախումներ ոստիկանների հետ

Երկխոսության փոխարեն՝ բախումներ ոստիկանների հետ
14.03.2013 | 14:46

Ցավոք, իշխանություն-ընդդիմություն պայքարը նորից թևակոխել է ոստիկանների հետ ընդհարման փուլ: Ոստիկանները թույլ չեն տալիս, որ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը վրան տեղադրի: Ինչո՞ւ: Խարխլելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի տեղադրած վրանը մեր ազգային անվտանգության հիմքերը: Ինչո՞ւ է հերթական անգամ իշխանությունն ընդդիմության հետ փորձում խոսել բռնության լեզվով, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կարելի է բանավիճել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի ճանաչման, նրա առաջ քաշած պահանջատիրության, Ցեղասպանության ճանաչման ու այլ թեմաներով և ապացուցել նրա թեզերի ոչ ադեկվատ լինելը: Ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից և պահանջում է, որ նրանք ոչ մի զիջման չգնան Լեռնային Ղարաբաղի հարցում: Որքանո՞վ են Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները բխում քաղաքական պրագմատիզմից: Քսան տարի առաջ, երբ դեռ պատերազմի մեջ էինք, նմանօրինակ կոչերով Դաշնակցությանը հաջողվում էր բազմաթիվ մարդկանց դուրս բերել փողոց: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանին միացել են իշխանական համակարգում տիրող կոռուպցիայից, անարդարություններից, «բեսպրեդելից» զզված ՀՀ քաղաքացիները, բայց այդ նույն քաղաքացիների քանի՞ տոկոսն է պատրաստ հավանություն տալու այն գաղափարներին, որոնք առաջ է քաշում Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե իշխանությունը վստահ է իր փաստարկներում, ինչո՞ւ է արհեստական աժիոտաժ ստեղծում մի քաղաքական գործչի շուրջ, ով, որպես շարունակվող պայքարի միջոց, նախընտրել է հացադուլը: Իսկ հացադուլը ցանկացած նորմալ երկրում հարգանքի արժանի քայլ է դիտվում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ