Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ամուսնանո՞ւմ» են, թե՞ «բաժանվում»

«Ամուսնանո՞ւմ» են, թե՞ «բաժանվում»
14.03.2013 | 16:45

«Լսե՞լ եք, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միացնելու են իրար, իսկ հարկայինն ու մաքսայինը առանձնացնելու են»,- սա շրջանառվող, թերևս, ամենաթեժ հարցն է։ Սակայն որքա՞ն է իրատեսական, ճշմարտություն կա՞, թե այն բանահյուսության շարքից է։ ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ. «Դա զուտ փողոցային խոսակցություն է»։ Ինչ վերաբերում է հարկայինի ու մաքսայինի հերթական «բաժանմանը», ապա ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից ոչինչ ճշտել չհաջողվեց։ Սակայն կարծում ենք, որ «բաժանման» մասին լուրը նույնպես չափազանցված կարող է լինել, քանի որ մարտի 13-ին ԱԺ տնտեսական հանձնաժողովում ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց հարկային և մաքսային ծառայությունների համանման հանձնաժողովների միասնականացման մասին կառավարության ծրագիրը, որն էլ ընդունեց հանձնաժողովը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ