Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գաղափարն ինքնին վատը չէ

Գաղափարն ինքնին վատը չէ
17.03.2013 | 20:47

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում կազմակերպված քաղաքացիական ֆորումի ժամանակ հնչեցրել է այն անձանց անունները, որոնք պետք է տեղ ունենան Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության կազմում: Նրանց մեջ են քաղաքական տարբեր կուսակցություններ ներկայացնող գործիչներ, իրավապաշտպանններ, փաստաբաններ, նախկին պաշտոնյաներ, արվեստագետներ,լրագրողներ, հասարակական գործիչներ: Ըստ Փաշինյանի՝ այդ մարդիկ ունեն մեծ պոտենցիալ:
Irates.am-ը քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե որքանով է նպատակահարմար Ազատության հրապարակում կազմել ստվերային կառավարություն և հնչեցնել նրա անդամների անունները: Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ծանոթ չէ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակին, սակայն դա համարում է նորմալ գաղափար:
«Մարդիկ, ովքեր գնում են Րաֆֆիի հանրահավաքներին, ովքեր նրան քվե են տվել, թող տեսնեն, թե ինչ թիմով է նա պատրաստվում գալ իշխանության: Դա բաց, հրապարակային քաղաքականություն է, երբ մարդն ասում է՝ ահա իմ թիմը, այս, այս, այս որակներն ունեցող մարդկանց հետ եմ պատրաստվում աշխատել»: Քաղաքագետը հավելեց, որ դա պետք է կոչել ոչ թե ստվերային կառավարություն, որը ձևավորվում է մինչև ընտրությունները, ինչպես, օրինակ, Անգլիայում, այլ՝ այլընտրանքային:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ