ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պան Գի Մունը Լիբանանին համախմբման կոչ է արել

Պան Գի Մունը Լիբանանին համախմբման կոչ է արել
23.03.2013 | 13:53

Համախմբվել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի շուրջ. երեկ այսպիսի կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լիբանանի քաղաքական ուժերին երկրի վարչապետ Նաջիբ Միքաթիի հրաժարականից հետո։ Նա նաև ընդգծել է Լիբանանի զինված ուժերի դերը երկրի միասնականությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում։
Երեկ Լիբանանի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ բացատրելով իր որոշումը կառավարության անդամների հետ ունեցած տարաձայնություններով։ Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ վարչապետի հրաժարականը կարող է հանգեցնել երկրում խորհրդարանական ընտրությունների հետաձգման։ Խորհրդարանական ընտրություններն այստեղ նշանակված են հունիսի 9-ին։ Բացի այդ, կանխատեսվում է երկրի առանց այն էլ լարված իրավիճակի սրում։

Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ