ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հեծանիվ մի քշեք վաղ առավոտյան Ստամբուլում

Հեծանիվ մի քշեք վաղ առավոտյան Ստամբուլում
08.04.2013 | 23:04

Ապրիլի 7-ին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Միխայիլ Սահակաշվիլին զբոսանքի ժամանակ վայր է ընկել հեծանիվից, ուսի շրջանում երեք կոտրվածք է ստացել և կոտրել է ձեռքը: Վրաստանի նախագահին վիրահատել են Ստամբուլի հիվանդանոցում: Թուրքիայի նախագահի հետ ծրագրված հանդիպումը հետաձգվել է: Թուրքիայից Միխայիլ Սահակաշվիլին պետք է գար Հայաստան` մասնակցելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնակալությանը, սակայն պատահարի պատճառով Վրաստանը արարողությանը կներկայացնի մշակույթի նախարարը: Իսկ այցը կարող էր հետաքրքիր ստացվել` Թուրքիայից հետո Հայաստան:

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ