Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Եթե մի բան երկրորդ անգամ է եղել, էլի կլինի

Եթե մի բան երկրորդ անգամ է եղել, էլի կլինի
17.04.2013 | 15:24

Քաղաքական շրջանակներում խոսակցություններ կան, որ չի բացառվում այս ընտրություններում ընտրակաշառքը հասնի աստղաբաշխական թվերի ու եթե խորհրդարանականում մաքսիմումը քսան հազար էր, ապա հիմա խոսվում է հարյուր դոլարի մասին: Մեր տեղեություններով` իշխանությունները փորձում են հասկանալ` ՙկույս մնալու և հաճույք ստանալու՚ ինչ մեխանիզմներ կիրառեն, որպեսզի իրավիճակը վերահսկելի լինի: Առաջարկներ են հնչում նաև ընդհանրապես թույլ չտալ կաշառք բաժանել, ինչն անիրական է: Բոլոր դեպքերում, Հանրապետականը դեռ չի սկսել ՙայդ գործը` ի տարբերություն «Բարգավաճի», որի ականջին նույնպես հասել է «բոթը», որ իրենց թույլ չեն տալու փող բաժանել, ուստի շատ արագ, մինչ կկիրառվի ՙարգելանքը, սկսել են ընտրողների ցուցակագրումն ու ՙփողերի բաշխումը՚: ԲՀԿ-ականները մասնավորապես ակտիվ են Սիլիկյան-3 թաղամասում, ուր ԲՀԿ-ն դեռ գրասենյակ չունի, աշխատանքները կոորդինացվում են «Ռոյալ-Արմենիա» ռեստորանում, որի տերը Գագիկ Ծառուկյանի սանիկն է. ԲՀԿ խմբերը տնետուն շրջում, մարդկանց ցուցակարգրում և կանխավճար են բաժանում` խոստումով, որ ընտրությունների օրը էլի փող կլինի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ