Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նախարարի ինտելեկտը գազի գնի հետ կապ չունի

Նախարարի ինտելեկտը գազի գնի հետ կապ չունի
23.05.2013 | 17:14

Գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացումն այսուհետ իրականություն է, ինչը, թերևս, անակնկալ չէր իշխանությունների համար, չնայած էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում մեկ ասում էր, որ գազի գինը չի բարձրանա, մեկ նշում էր, թե ընթանում են բանակցություններ, մեկ էլ խոսում գազի գնի բարձրացման մասին։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ փոփոխականությունը։ «Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության ներսում գազի գնի բարձրացում չի լինի, մնացածը քննարկման փուլում է։ Արդեն որոշվել է` քննարկման արդյունքում հանրապետության ներսում դեռևս գազի գնի փոփոխություն չի եղել, իսկ Հայաստան ներկրվող գազի գինը տարածաշրջանում կլինի ամենացածրը։ Սակայն վերջնական թիվը ֆիքսված չէ, բանակցությունները շարունակվում են, դրանց ավարտից հետո անմիջապես հայտարարություն կանենք»,- մեզ հետ զրույցում ասաց նախարարը։ Ինչ խոսք, մեզ միշտ հիացրել է նախարարի բարձր ինտելեկտը, որը նրան թույլ է տվել հմուտ բառախաղի միջոցով հարցը «ջրել»։ Սակայն այս դեպքում բառախաղից գազի գինը չի նվազի։ «Կարող է 180 դրամից ավելի եք վճարել գազի գնի համար, խոր մտածեք, նոր ասեք»,- մեր վերը նշված դիտարկմանը պատասխանեց նախարարը և հեռացավ։ Մենք ընդամենը հասցրինք տեղեկացնել, որ սկզբում մտածում, նոր հարցնում ենք։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ