ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նորից այդ Ռոնալդինյոն

Նորից այդ Ռոնալդինյոն
26.07.2013 | 13:06

Ավարտվեց Հարավային Ամերիկայի ակումբային գլխավոր մրցաշարի` Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունը: Երկու խաղերի արդյունքով (հանդիպումներն ավարտվել են 2:0 հաշվով) պատվավոր մրցանակին արժանացավ բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» (ակումբի պատմության մեջ` առաջին անգամ), որին հաջողվեց պարագվայական «Օլիմպիայի» հետ հետխաղյա տասնմեկմետրանոցների հաշվին (4:3) հաղթանակը բեկել իր կողմը: Ի դեպ, հետաքրքրական է նշել, որ Լիբերտադորեսում վերջին չորս տարում հաղթում են բացառապես բրազիլական թիմերը, և նրանք անընդհատ փոխվում են:
Ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ, եվրոպական ֆուտբոլում տարիներ շարունակ փայլուն մրցելույթներ ունենալուց հետո, աշխարհահռչակ Ռոնալդինյոն հանդես է գալիս հենց այս ակումբում և, փաստորեն, հենց այս թիմի կազմում նվաճեց իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում չնվաճած միակ մրցանակը: Ակումբային մակարդակով ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» հետ նա նվաճել է Ինտերտոտոյի գավաթը, «Բարսելոնի» կազմում մեկ անգամ եղել է Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր, Իսպանիայի կրկնակի չեմպիոն, «Միլանի» հետ` Իտալիայի առաջնության հաղթող: Նույնքան տպավորիչ են ազգային հավաքականի կազմում ունեցած նվաճումները` աշխարհի չեմպիոն (2002 թ.), Ամերիկայի (1999 թ.) ու Համադաշնության գավաթների (2005 թ.) գավաթակիր:
Թեպետև Համադաշնության գավաթի այս տարվա խաղարկությունում մեծանուն ֆուտբոլիստը ներկայացված չէր Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում, սակայն Լուիս Ֆելիպե Սկոլարիի նկատմամբ հզոր ճնշումը գլխավոր մարզչին ստիպեց բարձրաձայնել, որ հավաքականի դռները ոչ մեկի առաջ փակ չեն: Բոլորին էլ հասկանալի էր, որ Սկոլարին նկատի ուներ հենց Ռոնալդինյոյին, ով, չնայած իր երեսուներեքին, շարունակում է վիրտուոզ խաղ ցուցադրել ու մնալ բրազիլացիների կուռքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ