«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ինչու՞ է լռում Տարոն Մարգարյանը

Ինչու՞  է լռում Տարոն Մարգարյանը
03.09.2013 | 17:12

ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ այսօր լրագրողների հետ հանդիպմանը խիստ յուրովի է մեկնաբանել Լֆիկ Սամոյին ճարտարապետական հուշարձանը աղավաղելու համար պատասխանատվության չենթարկելու փաստը` ասելով, թե բա որ Ալեքսանյանին էլ բանտարկենք, սիթիները կփակվեն ու մի քսան հազար մարդ անգործ կմնա: Այսինքն` ըստ Գալուստ Սահակյանի մի Հայաստան է ու մի Սամվել Ալեքսյանյան, ու քանի որ իր խոսքով մի քսան հազար մարդ սիթիներում զբաղվածություն ունի, Լֆիկ Սամոյին պիտի պաչենք, գլխներիս դնենք ու ասենք` ոչինչ, ջհանդամ թե 1952 թվի կառուցը, որը հայ ճարտարապետության զարգացման կանգուն վկաներից էր, չես ավիրել: Փակ շուկայի մասին խոսել է և Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով այժմ պաշտոնավարում է իբրև ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ: Նա օրեր առաջ ասել էր, թե Փակ շուկայի ձևափոխման համար նման նախագիծ չի հաստատվել: Մինչ այժմ Փակ շուկայի չի խոսել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ Լֆիկ Սամոն ըստ մամուլում տարածված լուրերի այսուայնտեղ իր մտերիմների շրջանում նեղսրտել է, թե ինքը մինչ շինարարությունը վերևների «դաբրոն» ստացել է, բայց իրեն քննադատում են ու պաշտպանող չկա: Եթե Սամվել Ալեքսանյանի նեղսրտությունը իսկապես հիմքեր ունի, ապա հասկանալի է դառնում, թե ինչու է լռում Տարոն Մարգարյանը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ