Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԵՄ-ը չի համաձայնի

ԵՄ-ը չի համաձայնի
06.09.2013 | 14:33

«Արդյոք Եվրամիությունը կհամաձայնի՞ «և-և»-ի քաղաքականությանը: Կարծում եմ` ոչ»,- irates.am-ի հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները ստորագրեն նաև ասոցացման համաձայնագիրը, ի պատասխան ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` հավելելով, որ պետք է դիվանագիտական ցանկացած փաստաթղթի առնչությամբ հանրությունը տեղեկություն ունենա: «Դիվանագիտական փաստաթղթերը հեքիաթներ չեն, յուրաքանչյուր նախադասություն ունի նրբություններ և միջազգային նորմեր է արծարծում: Հենց այստեղ է, որ և քաղաքական դաշտը, և հասարակությունը պետք է չափազանց ուշադիր լինեն դրանց նկատմամբ: Սրանք հարցեր են, որ միայն ժողովրդի մեծամասնության կարծիքով կարող են միս ու արյուն դառնալ»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ