Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեկնարկում է հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը

Մեկնարկում է հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը
14.09.2013 | 11:07

Հովհաննես Թումանյանի թանգարանը սեպտեմբերի 20-22-ը կանցկացնի «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը:

Մասնակցելու հայտեր են ներկայացրել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի մարզերը, ՀՀ-ում բնակվող քրդական, վրացական, գերմանական, եզդիական, լեհական համայնքները, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի, ինչպես նաև՝ արևմտահայ համայնքի ներկայացուցիչներ: Մասնակիցները հայերեն բարբառներով կներկայացնեն բելառուսական, գերմանական, ճապոնական, ռուսական, վրացական, իռլանդական, անգլիական, բուլղարական, ֆրանսիական հեքիաթներ:

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունը՝ որպես բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացումը:

Դիտվել է՝ 4196

Մեկնաբանություններ