Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Չեն կոտրվելու, չեն նահանջելու

Չեն կոտրվելու, չեն նահանջելու
30.09.2013 | 18:23

«Պահանջում ենք ազատել գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին», «Զոհվածների ընտանիքներին՝ արժանապատիվ թոշակ», «Պատերազմի մասնակիցներին՝ արժանապատիվ կենսաթոշակ» ցուցապաստառներով ազատամարտիկները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմացի մայթին:

Ազատամարտիկ, գրող Հովիկ Վարդումյանից հետաքրքրվեցինք, թե պաշտոնյաներից եղե՞լ է արձագանք իրենց ակցիային:

«Ոչ մեկը չի արձագանքել, բայց մենք շարունակելու ենք պայքարել այնքան, մինչև հասնենք որևէ արդյունքի»,- ասաց Հովիկ Վարդումյանը:

Նա մեր զրույցում նշեց, որ չի հավատում, թե Վոլոդյա Ավետիսյանն ընդունակ էր խարդախության, և որ նրան կալանավորել են շինծու մեղադրանքով: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Վոլոդյա Ավետիսյանին տարել են գիշերով, և նրա ընկերները առավոտյան էլ չգիտեին, թե որտեղ է նա գտնվում:

«Հիմա խաղաղ ցույց ենք անում, եթե արդյունքի չհասնենք, այն ժամանակ կմտածենք, թե ինչ ենք անում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչու՞ ազատամարտիկների մի մասն առաջ է քաշում բոլորովին այլ պահանջներ:

Ըստ Հովիկ Վարդումյանի՝ ազատամարտիկների պայքարում էլ է խառը իշխանությունների մատը և նրանք պառակտեցին այն: Արդյունքում, ըստ մեր զրուցակցի, ազատամարտիկների մի մասն այսօր առաջ է քաշում քաղաքական պահանջներ:

«Այդ մարդիկ համոզված են, որ մեր բռնած ուղին ճիշտ չէ, և նրանք սկսեցին առաջ քաշել համազգային խնդիրներ: Բայց թե ոնց են լուծելու այդ խնդիրները՝ չգիտեմ: Հանրահավաք են անում, հավաքվում, հայհոյում իշխանություններին, բայց նույն իշխանություններից ոչ մեկը չի հետաքրքրվում, թե ինչո՞ւ են նրանք իրենց հայհոյում»,- ասաց մեր զրուցակիցը:

Հովիկ Վարդումյանը վստահ է, որ Վոլոդյա Ավետիսյանին երկու ամսով նախնական կալանքի ենթարկելը չի կոտրելու իրենց, և իրենք շարունակելու են հետագա պայքարը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ