Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մահացած թոշակառուների գումարը կվճարվի հնարավորինս շուտ

Մահացած թոշակառուների գումարը կվճարվի հնարավորինս շուտ
26.10.2013 | 18:15

Գալիք տարվա հունվարի 1-ից ՀՀ 250 հազար քաղաքացի անցնելու է պարտադիր կուտակային համակարգի:

Այդ մասին այսօր Ծաղկաձորում հրավիրված «Կենսաթոշակային բարեփոխումներ. Քննարկում մեկնարկից առաջ» սեմինարի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը:

Անդրադառնալով համակարգի փոփոխություններին՝ Արմեն Աբրահամյանը նշեց, որ ամեն հաջորդ ամսվա երրորդ օրը վճարում են կենսաթոշակները, ինչը նախկինում այդպես չէր, և վճարումները կատարվում էին ուշացումով, հաջորդ ամսվա 15-ին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից եկած քաղաքացիներին թոշակ նշանակելուն, Արմեն Աբրահամյանը նշեց, որ այդ քաղաքացիներին թոշակ նշանակելիս ծագում են բարդություններ, նրանք պարտադիր պետք է գրանցված լինեն պետռեգիստրում:

Արտերկրում ապրող քաղաքացիների մասին էլ տեղեկացանք, որ արտերկրում ապրող քաղաքացին, եթե երեք տարին մեկ անգամ գալիս է Հայաստան, կարող է ատանալ մեկ տարվա կենսաթոշակը:

Խնդիրներ են ծագում նաև թոշակառուների մահվան ժամանակ, երբ հուղարկավորության ծախսերի համար գումարը վճարվում է հաջորդ ամսվա սկզբին: Արմեն Աբրահամյանը նշեց, որ կան ընտանիքներ, որոնք անապահով են և հուղարկավորության ծախսերի համար գումար է անհրաժեշտ: Մահացած թոշակառուին հատկացվող գումարը կազմում է 200 հազար դրամ: Մինչև տարեվերջ նախատեսվում է այնպես անել, որպեսզի մահացած թոշակառուին գումարը հատկացվի ավելի վաղ՝ հինգ օրվա ընթացքում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ