Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Փորձում են հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրել աշխատաշուկայում

Փորձում են հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրել աշխատաշուկայում
29.10.2013 | 11:10

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) նախատեսել է իրականացնե «Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատավայրում» թեմայով համաժողով։ Կքննարկվեն հաշմանդամների զբաղվածության առկա խնդիրները և նրանց աշխատաշուկայում ինտեգրվելու նպատակով իրականացված պետական քաղաքականությունը և ծրագրերը, ինչպես նաև կներկայացվեն առաջարկություններ հետագա գործողությունների համար: Կարծարծվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց ձեռնարկատիրությամբ զբաղվելու խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները, կրթության, ուսուցման, վերականգնման առանձնահատկությունները և աշխատանքում ինտեգրելու միջազգային փորձը: Կոնֆերանսին կմասնակցեն և ելույթ կունենան ՀՀ առաջին տիկինը, ՀՀ վարչապետը, նախարարներ, Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամներ, Աշխատանքի միջազգային կազմակերպության և հաշմանդամների հարցերով զբաղվող մի շարք հասրակական կազմակերպություններ:

Կներկայացվի Հայաստանում հաշմանդամության իրավիճակի համառոտ նկարագրությունը։

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ