Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Եթե իշխանությունները արդյունքի չեն հասնում, դա չի նշանակում, որ ՀԿ-ները ոչինչ չպիտի անեն»

«Եթե իշխանությունները արդյունքի չեն հասնում, դա չի նշանակում, որ ՀԿ-ները ոչինչ չպիտի անեն»
02.11.2013 | 18:00

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի և UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԻ խոսքով, ժողովրդական դիվանագիտությունը երբեմն շատ կարևոր հարցեր է լուծում: «Եթե դու ճշմարտությունն ես ներկայացնում միջազգային կառույցներում, եթե ասում ես իրականությունը, նշանակություն չունի, թե ինչ փոքրիկ երկիր ես ներկայացնում, հարցդ հնարավոր է անցնի: Հանկարծ կողքիդ հայտնվում են այնպիսի մարդիկ, որ նույնիսկ չէիր կարող սպասել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա` նշելով, որ անչափ կարևոր է, երբ գործ ունես ժողովրդական երկրների հետ`«այդ դեպքում դիպլոմացիան արդյունք է տալիս»:

Նրա խոսքով, միջազգային կառույցներում որևէ հարց ներկայացնող ՀԿ-ները իրենց մասնակցությամբ ամենևին էլ չեն խոչընդոտում պետության աշխատանքին: «Մենք իշխանությանը զուգահեռ անում ենք մեր գործը. Մենք կոնկուրենտ չենք, բայց եթե ՀԿ-ները կարող են հետաքրքիր գաղափարներ ծնել, ինչո՞ւ չանել, մանավանդ եթե դա տալիս է իր արդյունքը»,-ասաց Կ. Դանիելյանը` հավելելով, որ ժողովրդական դիվանագիտությունը ցանկացած հարց ներկայացնում է ազատ, առանց կաշկանդվելու. «Ես շատ զգույշ եմ խոսում մեր երկրի մասին, երբեք չեմ քննադատում, ինչ ասում եմ` երկրի ներսում եմ ասում»:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ հավելեց, որ եթե պաշտոնական մակարդակով ոչինչ չի կատարվում և իշխանությունները արդյունքի չեն հասնում, դա չի նշանակում, որ ՀԿ-ները ոչինչ չպիտի անեն. «Երբ որ խոսում են ժողովրդական դիվանագիտության մասին, պետք է հասկանանք` այն քաղաքական սիստեմը, որով աշխատում ես տվյալ պետության հետ, պետք է լինի ազատ, ունենա ազատության չափ: Այն երկրները, որոնք հարգում են հասարակության և քաղաքացիական կարծիքը, այնտեղ հեշտ է աշխատել: Այդ իսկ պատճառով այստեղ կարևոր է նաև, թե ինչ երկրների հետ ես աշխատում` ժողովրդավա՞ր են, թե՞ ոչ»,-ասաց Ս. Գրիգորյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ