ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եվս մեկ հարգանքի տուրք` Բուրեին

Եվս մեկ հարգանքի տուրք` Բուրեին
05.11.2013 | 11:25

Հոկեյի ազգային լիգայի պատմության մեջ առաջին անգամ ռուս հոկեյիստին պատկանող մարզաշապիկի համարը հանվեց շրջանառությունից ու ի պահ հանձնվեց պատմությանը: «Վանկուվերում» «10» համարի մարզազգեստն այսուհետ ընդմիշտ ամրակցված է Պավել Բուրեի անվանը, ով իր գերազանց որակների ու հատկապես աներևակայելի արագության համար կրում էր «ռուսական հրթիռ» պատվանունը: Ասենք նաև, որ ընդամենը մեկ տարի առաջ նա տեղ գտավ հյուսիսամերիկյան հոկեյի Պատվո սրահում:
Մարզասերներին հավանաբար կհետաքրքրի, որ շրջանառությունից հանված մարզահամարի մի դեպք էլ գրանցվել է խորհրդային հոկեյի պատմությունում: Խոսքը հավաքականի ու ԲԿՄԱ-ի անգերազանցելի հարձակվող Վալերի Խառլամովի մասին է, ում հետ պատահած ողբերգական ելքով վթարից հետո որոշում ընդունվեց ակումբից ու հավաքականից ընդմիշտ հանել «17» համարը կրող մարզաշապիկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ