ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սկսվում է թագի համար պայքարը

Սկսվում է թագի համար պայքարը
08.11.2013 | 12:16

Նոյեմբերի իննին կխաղացվի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցապայքարի առաջին պարտիան: Շախմատային խոշոր տեսաբան, գրոսմայստեր Յուրի Ավերբախի կարծիքով՝ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի ու հավակնորդ Մագնուս Կառլսենի հնարավորությունները գրեթե հավասար են. «Շատերը կարծում են, թե առավել երիտասարդ Կառլսենը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, սակայն Անանդը շատ տաղանդավոր շախմատիստ է: Սպասվում է հետաքրքիր ու լուրջ պայքար: Ես մրցակիցների հնարավորությունները գնահատում եմ մոտավորապես հավասար` 50։50:
Հատկանշական է, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար դեմ առ դեմ են ելել, ըստ էության, երկու տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչներ` հնդիկն ընդդեմ նորվեգացու:
Չի կարելի Կառլսենի խաղը որևէ մեկի խաղի հետ համեմատել, որովհետև աշխարհի բոլոր չեմպիոններն իրենց սեփական խաղաոճն ունեն: Նա իր ուրույն, հետաքրքիր ոճն ունի, որ մշտապես հաղթանակ է բերում խոշոր մրցաշարերում, սակայն դեռ երիտասարդ է և զարգանալու, աճելու տեղ ունի: Հետաքրքիր է, որ նման վառ անհատականությունը հայտնվել է հենց Նորվեգիայում, որն աշխարհին երբեք ուժեղ շախմատիստներ չի տվել:
Այն, որ մրցաշարն անցկացվելու է Հնդկաստանում, Անանդին կտա զգալի առավելություն, մանավանդ որ հնդիկները նրան երկրպագում են: Հայրենի հողը միշտ է օգնում: Այլ բան, որ նա երկար ժամանակ է կրում չեմպիոնի կոչումը: Դա չես համեմատի նրա առաջին հաղթանակի հետ, և, այդ կտրվածքով, Կառլսենի որոշակի առավելություն ունի»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ