Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թայֆունից տուժածներին կօգնի Facebook-ը

Թայֆունից տուժածներին կօգնի Facebook-ը
15.11.2013 | 16:35

Ֆիլիպպիններում ավերիչ «Հայան» թայֆունից տուժածներին դրամական օգնություն կարող է ցուցաբերել Facebook սոցիալական ցանցի ցանկացած օգտատեր:

Էջի վերևում հայտնվել է հատուկ կոճակ՝ գումարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու Կարմիր մահիկի հաշվին փոխանցելու համար։
«Նվիրատվիություն արեք Ֆիլիպիններին արտակարգ օգնություն տրամադրելու համար: Այդ նվիրատվության ամբողջ գումարը կփոխանցվի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային ցանցի հաշվին»,-ասված է Facebook-ի միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:
Ինչպես արդեն նշել ենք, նոյեմբերին 8-ին Ֆիլիպիններում մոլեգնած թայֆունը ոչ միայն ավերել է բազմաթիվ նահանգներ, մասնավորապես Լեյտեն և հարակից կղզիները, այլև, ըստ վերջին պաշտոնական թվերի` խլել ավելի քան 4 հազար մարդու կյանք, շուրջ 4 հազար 400 մարդ էլ ապաստան է գտել ՄԱԿ-ի տարհանման կենտրոններում։

ՄԱԿ-ի տեղեկացմամբ, աղետի գոտում և այլ կղզիներ դեռևս փրկարարները չեն հասել, իսկ տուժածներին սատարելու համար անհրաժեշտ է խոշոր դրամական օգնություն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ