Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շանթի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Շանթի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան
25.11.2013 | 17:46

Երևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքերի հետևանքով կալանավորված, այնուհետև՝ «Նուբարաշեն»-ի հոգեբուժարան տեղափոխված Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով այսօր տեսակցել էր Շանթի հետ, irates.am-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը գտնվում է նորմալ վիճակում, չունի որևէ բողոք: Նրա բուժզննությամբ զբաղվում է հոգեբուժարանի փորձաքննությունների բաժնի վարիչ Աիդա Միխայլովնան (ազգանունը չհաջողվեց ճշտել-Թ. Հ.): Ըստ փաստաբան Ինեսա Պետրոսյանի՝ նա այն նույն բժիշկն է, ով 2009 թվականին էլ էր զբաղվել Շանթի բուժզննությամբ, երբ նրան բանտից տեղափոխել էին հոգեբուժարան և համապատասխան հանձնաժողովին էլ զեկուցել էր այդ մասին:

Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ ինքը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման, որի համաձայն էլ Շանթ Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ