«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կանցկացվի երիտասարդ կոմպոզիտորների փառատոն

Կանցկացվի երիտասարդ կոմպոզիտորների փառատոն
11.01.2014 | 17:23

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության երիտասարդական մասնաճյուղը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների «Resonance» փառատոնը, որը կմիավորի Հայաստանում և արտասահմանում բնակվող երիտասարդ հայազգի կոմպոզիտորներին` ստեղծելով ընդհանուր ստեղծագործական դաշտ, ինչը կնպաստի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հետագա զարգացմանն ու տարածմանը:
Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն նաև 18 տարին լրացած, Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում ուսանող այլազգի կոմպոզիտորները:
Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ հայտադիմումը և պարտիտուրը (ցանկալի է նաև ձայնագրությունը՝ mp3 ֆորմատով) կարելի է ուղարկել fest.resonance@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել կոմպոզիտորների միություն (հասցե՝ Դեմիրճյան 25) ամեն աշխատանքային օր՝ ժամը 11:00-17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է։

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ