Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Christie’s-ը ռեկորդներ է սահմանում

Christie’s-ը ռեկորդներ է սահմանում
05.02.2014 | 14:06

2014 թվականի փետրվարի 4-ին Christie’s աճուրդի տան կազմակերպած «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» և «Սյուրռեալիզմի արվեստ» աճուրդը 228 միլիոն դոլարից ավելի գումար է բերել՝ նշված է աճուրդի տան մամուլի հաղորդագրության մեջ: Դա ռեկորդային ցուցանիշ է Լոնդոնում երբևէ անցկացված աճուրդներում: Այս անգամ վաճառվել է լոտերի 86 տոկոսը: Ամենաթանկ լոտը դարձել է Խուան Գրիսի «Վանդակներով սփռոցով նատյուրմորտ»-ը, որ վաճառվել է 56,65 միլիոն դոլարով: Աճուրդի ֆավորիտ է դարձել Ռենե Մագրիտի աշխատանքը, որը ձեռք բերելու համար մրցել է 15 հավաքորդ: Արդյունքում՝ այն դարձել է նկարչի երեք ստեղծագործություններից մեկը, որին հաջողվել է անցնել 10 միլիոն դոլարի գնային սահմանը:

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ