ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ախ, այդ գործակիցները

Ախ, այդ  գործակիցները
07.02.2014 | 13:22

Ցյուրիխում ավարտվեց «Zurich Chess Challenge» շախմատային գերմրցաշարը: Ինչպես տեղեկացրել ենք, այն սկսվել էր կայծակնային մրցաշարով, որտեղ առաջին հորիզոնականում հայտնվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Այստեղ նրա հետ հավասար միավորներ հավաքեց մեր Լևոն Արոնյանը, սակայն զիջեց լրացուցիչ գործակիցներով: Կողմերը նման դասավորություն ունեցան նաև դասական շախմատից հետո:
Եզրափակիչում խաղացվեց արագ շախմատի մրցաշար: Այն ընթացավ մեկ փուլով: Փառահեղ սկսելով (այդ թվում` պարտության մատնելով Մագնուս Կառլսենին. չեմպիոն դառնալուց հետո սա նորվեգացու առաջին պարտությունն էր)` Արոնյանը հետագայում թուլացրեց տեմպերը և, ի վերջո, հանգրվանեց երրորդ հորիզոնականում: Երեք ձևերի ամփոփիչ արդյունքով մեր շախմատիստն ինը միավորով երկրորդ-երրորդ տեղերը կիսեց Ֆաբիո Կարուանայի հետ: Հաղթողը, տասը միավորով, աշխարհի չեմպիոնն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ