ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պան Գի Մունը սատարում է օլիմպիական խաղերի գեյ- մարզիկներին

Պան Գի Մունը սատարում է օլիմպիական խաղերի գեյ- մարզիկներին
07.02.2014 | 22:31

ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել 2014 թ. Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր մարզիկներին աջակցել սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մասնակիցներին: «Շատ մարզիկներ ասում են, որ իրենք դեմ են լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների, համասեռամոլների վրա հարձակումներին: Մենք բոլորս պետք է միասնական ճակատով հանդես գանք այս հարցում: Մենք պետք է այնպես անենք, որ նրանց չձերբակալեն, չուղարկեն բանտ և նրանց նկատմամբ չկիրառեն խտրական սահմանափակումներ: Ես անհամբերությամբ սպասում եմ , երբ ՄՕԿ-ը երկրի կառավարության հետ միասին կսկսի աշխատել այդ ուղղությամբ: Ատելությունը չպետք է տեղ ունենա 21-րդ դարում»,- Պան Գի Մունի խոսքերը մեջբերում է օլիմպիական մրցաշարի պաշտոնական կայքը:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ