«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.03.2014 | 22:12

Ո՞վ կարողացավ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը և քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։ Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ իբրև թե նրան խելամիտ դարձնելու համար։ Կամ թե ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը, կամ անցյալում ո՞վ փոխ տվեց իրեն, որ հատուցի նրան։ Բոլոր հեթանոսները նման են դույլի մի կաթիլին, նույնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրա, և կամ ինչպես բերանից ցայտող շիթը։


Եսայի 40. 12-15

Դիտվել է՝ 2690

Մեկնաբանություններ