ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հաղթեց Պակեաոն

Հաղթեց Պակեաոն
15.04.2014 | 12:08

Հանգստյան օրերին Լաս Վեգասում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարվա այս փուլի ամենասպասված հանդիպումը Թիմոթի Բրեդլիի ու Մենի Պակեաոյի միջև: Միջին քաշային կարգի այս մարզիկների առաջին հանդիպման մասին, որ կայացել է սրանից մոտ երկու տարի առաջ, մենք մանրամասն գրել ենք: Այն ժամանակ մրցավարների ողորմածությամբ ու ջանքերով հաղթանակը գողացվեց ֆիլիպինցուց ու շնորհվեց ամերիկացուն: Այդ մարտի մասին ոլորտի մեծագույն հեղինակությունները խոսեցին որպես խոշորագույն խայտառակության մասին: Ինչևէ: Մանրամասների հետևից շատ չընկնենք:
Հարկավ կողմերն առավելագույնս էին պատրաստվել: Ի մասնավորի, Բրեդլին ասել էր, որ ինքը մրցամարտին պատրաստ է հազար տոկոսով, և որ չեմպիոնական գոտին հետ վերցնելու համար Պակեաոյից կպահանջվի իրեն ռինգում սպանել: Ինչ խոսք, վերջինս թեպետ չսպանեց մրցակցին, որքան էլ վառ արտահայտված պանչեր է, բայց և հաղթողի հարցում էլ հարցականների տեղ չթողեց, որքան էլ Բրեդլին ջանաց մինչև վերջ: Տասներկու ռաունդից հետո Մենին իրեն վերադարձրեց WBO վարկածում աշխարհի չեմպիոնի տիտղոսը` միաժամանակ մրցակցին հարկադրելով ճաշակել առաջին պարտության դառնությունը:
Ինչ վերաբերում է խնդրի ֆինանսական կողմին, աշխարհի արդեն նախկին չեմպիոնը վաստակեց վեց միլիոն գումար, ու սա այն դեպքում, որ հանդիպումից առաջ, անկախ մրցամարտի ելքից, Մենիի բաժինը սահմանվել էր քսան միլիոն: Մեկ այլ պարագայում փողերն այսօրինակ «կիսելը» կարող էր և անտրամաբանական համարվել, որովհետև աշխարհի չեմպիոնը, կարծես թե, իր կարգավիճակով պիտի ավելիին արժանի լինի, սակայն համաշխարհային սպորտում Մենի Պակեաո անունն այնպիսի բրենդ է, որ տվյալ պահին չեմպիոն լինել-չլինելը գործոն չէ: Հիշեցնենք, որ ֆիլիպինցուն է պատկանում ցայսօր չգերազանցված ռեկորդ. նա աշխարհի չեմպիոն է եղել ութ քաշային կարգերում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ