ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կհրապարակվի 10 բուհերի հավատարմագրման մասին որոշումը

Կհրապարակվի 10 բուհերի հավատարմագրման մասին որոշումը
23.04.2014 | 13:48

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի հայաստանյան տասը բուհերի հավատարմագրման վերաբերյալ:

Հավատարմագրման գործընթացի ամփոփիչ փուլ են հասել Երևանի պետհամալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետաշինարարկան պետական համալսարանը, Երևանի պետական լեզվաբանական համալսարանը, Երևանի պետական կոնսերվատորիան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գլաձոր համալսարանը և Հյուսիսային համալսարանը:
Հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել. hավատարմագրել, պայմանական հավատարմագրել, չհավատարմագրել:
Հավատարմագրումը նշանակում է, որ բուհը թույլատրելի նվազագույնից բարձր որակ է ապահովում: Այս դեպքում բուհը հավատարմագրվում է 6 տարով և հնարավորություն է ստանում խորհրդատվությունների միջոցով էլ ավելի որակյալ գործունեություն ծավալել: Հավատարմագրված բուհերը, ըստ միջազգային պրակտիկայի, ամեն տարի պետք է ներքին վերլուծություն կատարեն, իսկ երեք տարի անց` աուդիտ` հասկանալու` արդյո՞ք բարելավման պլանը ճիշտ ու արդյունավետ են իրականացնում:
Պայմանական հավատարմագրումը նշանակում է, որ խնդիրներ կան և նշված ժամանակահատվածում դրանք պետք է վերացվեն: Եթե խնդիրները շատ են և լուրջ, բուհին հատկացվում է երկու տարի դրանք շտկելու համար: Իսկ ոչ հրատապ լուծում պահանջող խնդիրների դեպքում բուհը պայմանական հավատարմագրում է ստանում չորս տարով:
Պայմանական հավատարմագրման դեպքում բուհը վեց ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում ՈԱԱԿ-ին իր կատարած աշխատանքների մասին:
Մերժման դեպքում բուհը միայն փորձագետների մատնանշած խնդիրները լուծելուց հետո կարող է նորից դիմել հավատարմագրում անցնելու համար:
Հավատարմագրման նպատակն է որոշել թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ