Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կյանքից հեռացել է Կոնստանտին Օրբելյանը

Կյանքից հեռացել է Կոնստանտին Օրբելյանը
24.04.2014 | 13:44

Ապրիլի 24-ի առավոտյան, ԱՄՆ-ի Լոս- Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի կոմպոզիտորների միության պաշտոնական կայքէջից:

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ