ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոր զարկերակի փնտրտուքներում

Նոր զարկերակի փնտրտուքներում
22.05.2014 | 16:27

Չնայած այն բանին, որ իտալացի հանրահայտ մասնագետ Կլաուդիո Ռանիերին ֆրանսիական «Մոնակոյին» երկրի առաջնությունում ապահովեց փոխչեմպիոնություն, այդուհանդերձ, ակումբը որոշել է հրաժարվել նրա ծառայություններից: Ակումբի փոխնախագահ Վադիմ Վասիլևն այսպես է մեկնաբանել այդ քայլը. «Մենք որոշեցինք, որ նա պետք է հեռանա: Որոշում կայացնելը հեշտ չէր, սակայն մեզ նոր զարկերակ է պետք»: Նոր մարզչի թեկնածության առնչությամբ իր հերթին Ռանիերին ասել է. «Ներկա պահին չեմ կարող ասել, թե ով կգլխավորի մեր թիմը: «Մոնակոյին» հարձակողական ոճ սիրող մասնագետ է պետք»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ