Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Քոչարյանը վերադարձի հայտ է ներկայացնում»

«Քոչարյանը վերադարձի հայտ է ներկայացնում»
25.06.2014 | 14:21

Այսպիսի խոսք կա. «Գողի վրա գլխարկը այրվում է»,- ասել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` Քոչարյանի վերջին հարցազրույցի հետ կապված: Արշակյանի կարծիքով` Քոչարյանը վերադարձի հայտ է ներկայացնում և ինչ-որ մեկը սպառնում է Քոչարյանով, որ «այսպիսի զենք էլ ունենք ՀՀ-ի դեմ»: «Մեզ ասում են, որ եթե դուք սխալներ թույլ տաք, հետ կստանաք Ռոբերտ Քոչարյանին, նա պատրաստ է, նա հայտ է ներկայացնում, որ հետ կգա, իսկ մենք կօգնենք, որ նա հետ գա»,-ասել է Արշակյանը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ չի համաձայնել Արշակյանի գնահատականներին` ասելով, թե Քոչարյանի հարցազրույցը «բավականին արժեքավոր էր»: Իսագուլյանի մեկնաբանմամբ` երկրորդ նախագահը հստակ ասում է` այն գործարքները, որոնք վնաս են Հայաստանին և նրանց, «ովքեր Քոչարյանին մեղադրում են տարբեր մեղքերի մեջ, հնարավորություն է տալիս այդ մեղքերը կոնկրետ օրինակներով դնեն սեղանին»:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ