«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կառավարությունը 50 մլն դրամ կտրամադրի վետերաններին՝ սոցիալական աջակցության նպատակով

Կառավարությունը 50 մլն դրամ կտրամադրի վետերաններին՝ սոցիալական աջակցության նպատակով
24.07.2014 | 13:29

Կառավարության նիստում որոշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի համաձայն՝ վերաբաշխում կատարել և կազմակերպությունում հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 2014 թ. 9 ամսում հատկացնել 50000 հազար դրամ: Գումարը տրամադրվում է ՀՀ 2014 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Նախագիծը կառավարությանը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Կարևորելով վետերանների ունեցած մեծ ավանդը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, նպատակահարմար ենք գտնում «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության աշխատանքի վետերանների կոմիտեին տրամադրել 50000 հազար դրամ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ