«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ճանապարհային տուգանքները 50 տոկոսով կկրճատվեն

Ճանապարհային տուգանքները 50 տոկոսով կկրճատվեն
25.07.2014 | 18:46

Հուլիսի 26-ից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները մոտ 50 տոկոսով կկրճատվեն: Գործող օրենքով սահմանված արագությունը 1-10 կիլոմետր գերազանցելու դեպքում վարորդը տուգանվում է ֆիքսված 10 հազար դրամ, հուլիսի 26-ից արագությունը գերազանցած յուրաքանչյուր կիլոմետրի համար տուգանքը 1000 դրամ կլինի։ Փոփոխվել է նաև տուգանքը չմուծելու համար նախատեսված տույժի չափը. եթե գործող օրենքով տուգանքը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում որպես տույժ գումարը եռապատկվում կամ հնգապատկվում էր, հուլիսի 26-ից կավելանա գումարի 25 և 50 տոկոսի չափով։

Կառավարության այս քայլը վարորդների իրավունքների համար պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավոր խաբկանք է համարում։ Արդեն մի քանի բողոքի ցույցեր իրականացրած վարորդների պահանջներից էր տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար սահմանված տուգանքների կրճատումը մինչև հինգ անգամ, մինչդեռ նոր օրենքով իջեցումը միայն կիսով չափ է լինելու։ Նախկին տուգանքների համաներում չի կիրառվի, մինչդեռ հազարավոր վարորդներ միլիոնավոր դրամների հասնող տուգանքներ ունեն։

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ