Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բեսլանի զոհերը չեն մոռացվել

Բեսլանի զոհերը չեն մոռացվել
01.09.2014 | 17:36

Այսօր սգո արարողակարգով Հյուսիսային Օսիայի Բեսլան ավանում հարգում են 2004 թվականին չեչեն ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկված ու դրա հետևանքով զոհված 334 մարդկանց հիշատակը։

Հիշատակի արարողությունը կտևի 51 ժամ 50 րոպե, այնքան, որքան մարդիկ պատանդ են պահվել դպրոցում, իսկ փլատակների վերածված դպրոցում մոմերը վառված կմնան գրեթե 52 ժամ։
Սեպտեմբերի 3-ին «Հրեշտակների քաղաք» կոչվող հիշատակի պանթեոնում երկինք բաց կթողնվի 334 սպիտակ փուչիկ և կընթերցվի զոհվածների անունները։
10 տարի առաջ Բեսլանի թիվ 1 դպրոցում տեղի ունեցածի շուրջ դեռևս անաչառ հետաքննություն չի իրականացվել։
Ամերիկյան իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն այսօր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ հարկավոր է իրականացնել անկախ հետաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։
Բեսլանի թիվ 1 դպրոցում 2004 թվականին մոտ 1200 պատանդների չեչեն ահաբեկիչներից ազատելու գործողության ընթացքում սպանվել է 334 մարդ, այդ թվում՝ 189 երեխա։

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ