-
07.10.2020|
09:26
«Ուկրաինան ափսոսում է, որ Ղարաբաղում նորից պատերազմ է բռնկվել, պատրաստ է միջնորդ դառնալ, բայց սկզբունքորեն աջակցում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ադրբեջանի»՝ BBC-ին հարցազրույցում ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
-
06.10.2020|
22:12
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեսակապի ձևաչափով: Գերմանիայի կառավարության մամլո ծառայությանը հաղորդել է, որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
-
06.10.2020|
22:11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը, տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
06.10.2020|
22:08
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկիչների պատրաստման ճամբարներին՝ գրոհայինների կողմից փոխանցված կոորդինատներով, հայտնում է «WarGonzo»-ի Telegram ալիքը:
-
06.10.2020|
22:07
«Wargonzo» նախագիծը, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, հայտնում է, որ Պակիստանից և Աֆղանստանից մինչև 1000 ծայրահեղական իսլամիստ է տեղափոխվելու Ադրբեջան, հայտնում է Infoteka24-ը:
-
06.10.2020|
22:00
Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ, նշված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
-
06.10.2020|
21:56
Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։
-
06.10.2020|
21:52
Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվորեն ներգրավվում են վարձկան զինյալներ՝ Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներից։
-
06.10.2020|
21:48
Ադրբեջանի ՊՆ նախարարը հանձնարարել է շարունակել «հակահարձակումը» ղարաբաղյան հակամարտության գոտում։ Զաքիր Հասանովը նաև սպառնացել է՝ եթե հայ զինվորականները գործի դնեն «Իսկանդեր» համակարգեր, Ադրբեջանը կձեռնարկի «համարժեք, պատասխան քայլեր»։
-
06.10.2020|
21:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախ: Նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: