Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 19 խաղաղ բնակիչ, 1-ը` մանկահասակ աղջիկ, 7 կին և 11 տղամարդ:
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և կոչ է անում կողմերին երկխոսություն սկսել՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ հինգշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ մի նուրբ հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ ԱՄՆ-ը ոչինչ չի անում ամերիկյան արտադրության F-16 ռազմական ինքնաթիռների կիրառումը հայերի դեմ թույլ չտալու համար», - գրում է The New York Times-ը։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 04.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքները ներկայացված են ստորև:
Այսօր առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են վարում՝ հետ շպրտելով հակառակորդին՝ լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարել է, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։
Սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...