Այս պատերազմում մենք բավական ուժեղ ենք նաև վիրտուալ հատվածում։ Այն համախմբվածությունը, որ կա նաև այս տիրույթում, շատ հաջող չեզոքացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Գրոհները ևս հուժկու են։
Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքով տուժած ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներից մեկի վիճակը ծանր է, նրան վիրահատում են՝ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Արկն ընկել է բնակելի տան վրա։
Սպիտակ տան կայքի We the People բաժնում սկսվել է առցանց ստորագրահավաք՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու խնդրագրով:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել Սիրիայից և Լիբիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներից վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկատվության կապակցությամբ:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խոր մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետ մեկտեղ քաղաքացիական զոհերի թիվն աճում է:
Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել...