-
28.05.2019|
22:39
Թուրքիայի ՊՆ-ն տարածել է տեսանյութ, որում Իրաքի տարածքում դեսանտի վայրէջքն է: Տեսանյութոը հրապարակել է Anadolu գործակալությունը։ Զինված ուժերի տվյալներով՝ օպերացիան իրականացվում է Իրաքի Քրդստանին պատկանող Հակուրքի շրջանում:
-
28.05.2019|
22:33
Այսօր առավոտյան Սերբիայի զինված ուժերը մարտական պատրաստության առավելագույն վիճակի են բերվել՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով՝ Կոսովոյի հյուսիսային, սերբաբնակ շրջաններում ծավալված իրադարձություններից անմիջապես հետո:
-
28.05.2019|
13:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 1500 զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք՝ Իրանի հետ հարաբերությունների սրման պատճառով: Թեպետ ասում էր, որ դրա կարիքը չկա:
-
27.05.2019|
11:50
Reuters-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Թուրքիան որոշել է մեծացնել սիրիական ընդդիմությանը տրամադրվող սպառազինության քանակը:
-
26.05.2019|
23:44
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.
Երբ ցածր բնազդներով առաջնորդվող ամբոխն է դառնում իշխանության պաշտպանն ու աջակիցը` վայելելով այդ իշխանության բարեհաճ վերաբերմունքը, այդպիսով նաև` այդ բնազդներով թելադրված ցանկացած քայլի անթաքույց խրախուսանքը, պետք է պատրաստ լինել վատթարագույնին:
-
25.05.2019|
15:13
Ռազմական փորձագետները հաշվել են՝ ի՞նչ գին կունենա Եվրոպայի համար ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և ի՞նչ հետևանքներ կունենա Ռուսաստանի հետ կոնֆլիկտում՝ գրում է Յանիկ Վիգետը Tages-Anzeiger-ում:
-
17.05.2019|
01:31
Մենք դեռ մարտին էինք տեղեկացրել մեր ընթերցողներին, որ Իրանը վաղօրոք էր պատրաստվել այսօրվան։ Մարտի 19-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսհագ Հաբիբը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարին գրած նամակում ընդգծել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր միջազգային պարտավորությունների համապատասխան, առանց տատանվելու կիրականացնի ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։
-
14.05.2019|
10:10
Սառը պատերազմի ժամանակ միջնորդավորված կոնֆլիկտները սովորական երևույթ էին, հետո նրանք տեղը զիջեցին ուղիղ ռազմավարություններին, մեր օրերում նորից են շատացել համաշխահարհային կամ տարածաշրջանային տերությունների բախումների պատճառով՝ գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում։
-
14.05.2019|
01:05
Այնուամենայնիվ, ապրիլի 8-ին ԱՄՆ-ը ողջ տարածաշրջանը և Իրանի հետ իր հարաբերությունները պատերազմին ավելի մոտեցնելու միջոց գտավ։ Արդեն ամենաիսկական պատերազմին։ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) մտցրեց «արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակի մեջ։ Նույն ցուցակի մեջ է մտցվել նաև ԻՀՊԿ-ի դաշնակից, լիբանանյան «Հզբոլահ» շիական կուսակցությունը։
-
12.05.2019|
12:46
Մայիսի 9-ին «Minuteman 3-րդ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը փորձարկումների հերթական փուլն է անցկացել: Այդ մասին գրում է Лента-ն՝ նշելով, որ այն իրականացրել են ամերիկացի զինվորականները: