-
31.12.2016|
02:23
Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։
-
31.12.2016|
02:22
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին՝ թեյի սեղանի շուրջ:
-
31.12.2016|
02:20
«Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ»,- Ֆեյսբուքում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-
30.12.2016|
18:19
Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում երեկ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիայից հետո գյուղ է մեկնել Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն ու փաստահավաք աշխատանքներ իրականացնել։
-
30.12.2016|
12:46
APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, խորհրդարանի պաշտպանական, անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի նախագահ Զիաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ չնայած մի շարք ոլորտներում կան տնտեսումներ, սակայն ռազմական բյուջեի հարցում չկան խնդիրներ։
-
30.12.2016|
12:43
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ցավակցություններ է հայտնել դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի ընտանիքներին:
-
30.12.2016|
12:42
Այսօր վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
-
30.12.2016|
12:36
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնում է հակառակորդի կորուստների մասին:
-
30.12.2016|
12:34
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին առավոտյան տեղի ունեցած մարտերի մասին՝ պնդելով, թե «Հայաստանի Զինված ուժերի հետախուզական խումբն» է փորձել խախտել սահմանը, բայց հայտնվել է ադրբեջանական ստորաբաժանումների դարանում և «ստիպված է եղել կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ կրելով նահանջել»:
-
30.12.2016|
12:31
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սիրիայում հակամարտող կողմերը ստորագրել են հրադադար հաստատելու և բանակցություններ սկսելու համաձայնություն: