-
24.11.2016|
11:57
Պետության համար լավագույն անվտանգության երաշխիքը սեփական ուժերի վրա հույս դնելն է՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով այս կամ այն զինատեսակների գնման շուրջ ադրբեջանական կողմի բանակցությունները։
-
24.11.2016|
11:44
Բացահայտվել է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, կեղծիքների միջոցով 2010-2015 թթ. զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու 32 դեպք, մեղադրանքներ են առաջադրվել 12 անձի, ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
-
24.11.2016|
11:41
«Սիրիայի Հալեպ քաղաքում հիվանդանոցների ռմբակոծությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»,- ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին:
-
23.11.2016|
16:09
Նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 30 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 530 կրակոց:
-
22.11.2016|
21:12
Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում գործող «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեության առնչությամբ, առանձնահատուկ նշել է պետական արտահանման վարկի շրջանակում ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված 25 ռուսաստանյան գործարարների ներգրավվածությունը:
-
22.11.2016|
17:51
Ըստ ՄԱԿ-ի՝ մոտ մեկ միլիոն մարդ ապրում է Սիրիայի պաշարված հատվածներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ստեֆեն Օ'Բրայենի խոսքով՝ անցած տարվա համեմատ այդ ցուցանիշը կրկնակի աճել է՝ 486 հազար 700-ից հասնելով 974 հազար 80-ի:
-
22.11.2016|
17:47
Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
-
22.11.2016|
12:25
«Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը համակարգային է, որն ուղղված է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, ծրագրի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
-
22.11.2016|
11:52
Այսօր՝ ժամը 14։00-ին, Արմավիրում տեղի կունենա ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքարի բացումը` ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
-
22.11.2016|
11:21
ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը հրավիրում է մասնակցելու արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ալզգալդյանի ծննդյան 74 -ամյակին և ակումբի 1-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը: