Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
26.09.2014 | 00:08

...թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հայտարարությունները, մասնավորապես թեժ աշնան սիրահարներին «սառը ցնցուղով» «լողացնելը», հստակ հասցեատեր ունեն: Քանի որ առաջիկայում մեկնարկում են եռյակ դարձած քառյակի «գործուղումները» մարզեր, ընդ որում` առաջինը Աբովյան քաղաքում, ասում են, Գասպարյանը հեռակա ԲՀԿ առաջնորդին է նախազգուշական ակնարկ արել, որ այնքան «ընդդիմություն» չդառնա, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Ի դեպ, այս ոստիկանապետը մի անգամ արդեն Գագիկ Ծառուկյանին իր «ճանապարհը» ցույց է տվել: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկ դնելուց հետո ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տվել Ծառուկյանին իջնել կառավարության և պատգամավորների համար նախատեսված ճանապարհով: Այնպես որ, Վլադիմիր Գասպարյանն առաջին անգամ չի «սառը ցնցուղ» կիրառում:

Դիտվել է՝ 2245

Մեկնաբանություններ