«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Սփյուռքահայության պարագայում կա մի մեծ «բայց»... «Հարթակ»

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Սփյուռքահայության պարագայում կա մի մեծ «բայց»... «Հարթակ»
26.09.2014 | 00:55

Սփյուռք ունեցող ազգերի և սփյուռքի հիմնախնդիրների շարքում առաջին տեղում ազգապահպանման խնդիրն է: Հեռու չգնանք, վերցնենք հրեաների օրինակը. ինչպես ասում են, նույնիսկ երկրագնդի ամենահեռավոր անկյուններում ապրող մեծահարուստ հրեաների մեջ գրեթե չկա մեկը, ով գոնե օրվա 1/3 մասը չմտածի Իսրայելի և իսրայելցիների զարգացման մասին և տարբեր առիթներով, առանց վարանելու տարատեսակ օգնություն չցուցաբերի իր երկրին: Կարելի է ասել, գրեթե նույնն է սփյուռքահայության պարագայում, սակայն կա մի մեծ բայց…
Առանց խղճի խայթի կարող եմ ասել որ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի մեջ շատ քիչ թվով մեծահարուստ հայեր կան, ովքեր չեն մտածում սեփական ազգի ծաղկման և բարգավաճման մասին, սակայն այլ է վիճակը օգնություն ցուցաբերելու, կամ Հայաստանում բիզնես դնելու գործում: Ինչու է այսպես ստացվում, ինչու են սփյուռքում ապրող մեր եղբայրներից և քույրերից շատերը տարակուսանքների և մտորումների մեջ ընկնում, երբ հարց է բարձրանում Հայաստանում լուրջ ներդրումներ կատարելու մասին, առավել ևս, երկարաժամկետ ծրագրերով:

Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 2851

Մեկնաբանություններ