Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ինչ խոչընդոտների են բախվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները

Ինչ խոչընդոտների են բախվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները
28.09.2014 | 13:02

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատրաստել է զեկույց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013թ.» թեմայով: Զեկույցում անդրադարձ կա հոգեբուժական հետազոտմանն ու ոչ հոժարակամ (հարկադիր) բուժմանը: Այդ առթիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անցկացրել է հարցումներ:

Հոգեբուժական հանձնաժողովը անձին հետազոտում և հաստատության տնօրենը անձի կողմից բուժումից հրաժարվելու կամ բուժումը դադարեցնելու պահանջ ներկայացնելուց հետո 72 ժամվա ընթացքում դիմում է դատարան: Հարցված 45 բուժաշխատակիցներից միայն 21-ն են պատասխանել հոգեբուժական հետազոտման 72 ժամվա ընթացքում իրականացման մասին: Մինչդեռ հարցված հարկադիր բուժում ստացող 21 անձանցից միայն 3-ն են նշել, որ իրենց հոգեբուժական հետազոտումը իրականացվել է 72 ժամվա ընթացքում:
Հարկադիր բուժում իրականացնող 7 հոգեբուժական բուժհաստատությունների տնօրենները հայտնել են, որ հոգեբուժական հանձնաժողովը, որպես կանոն, կազմվում է նույն հաստատության բժիշկներից: Ի դեպ, հարցված 22 հոգեբույժներից 10-ն են հայտնել նույն կարծիքը, մյուսները կարծիք չեն հայտնել այս հարցի մասին: Համաձայն օրենսդրության՝ հոգեբուժական հանձնաժողովում ընդգրկված անձանցից մեկը պետք է ներկայացնի այլ բժշկական բուժհաստատություն: Իրականում այս պահանջը շատ հազվադեպ է պահպանվում կամ չի պահպանվում: Որպես պատճառ՝ նշվում է բուժհաստատությունների՝ մեկը մյուսից աշխարհագրական հեռավորությունը (Գյումրի, Կապան, Վանաձոր), ինչպես նաև՝ կառուցվածքային կարգավիճակը (հոգեբուժական բժշկական կենտրոնի մեկ իրավաբանական անձ լինելը): Նշվում է, որ երբեմն այլ բուժհաստատության մասնագետների հետ ընկերական «կապերն են» օգնում լուծելու այդ խնդիրը: Այսինքն, չնայած օրենքի պահանջին, պետությունը չի ապահովում անհրաժեշտ տրանսպորտային և գործուղման ծախսերով հոգեբուժական հանձնաժողովում այլ բուժհաստատության հոգեբույժին ներգրավելու համար:

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ