«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԵՄ-ում կքննարկվի Եվրոպայում առկա ահաբեկչության վտանգը

ԵՄ-ում կքննարկվի Եվրոպայում առկա ահաբեկչության վտանգը
09.10.2014 | 11:56

Այսօր տեղի կունենա ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպում՝ նվիրված Սիրիայում կռվող ԵՄ քաղաքացիների կողմից ահաբեկչության իրականացման սպառնալիքին: Առաջարկվող միջոցառումների թվում է նաև ավիաուղևորների տվյալների բազայի ստեղծումը: Ավելի վաղ Եվրախորհրդարանը մերժել է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ այն կխախտի քաղաքացիների ազատության իրավունքը: Բացի այդ, ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները կքննարկեն, թե ինչպես կարելի է կանգնեցնել իսլամական քարոզչությունը սոցիալական ցանցերում և զինյալների հավաքագրումը ինտերնետով:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ