Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
14.10.2014 | 00:31

...թե «Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող բազմաթիվ առևտրականների ավելի շատ հուզում են ոչ թե բուն օրենքի հետ կապված խնդիրները, այլ այն, որ նրանք ավելի հաճախ պետք է հարկային տեսուչների հետ առնչվեն: Այլ խոսքով, առևտուր անող ոչ մի քաղաքացի, բնականաբար, դեմ չէր լինի, որ իր հարկային բեռը կրճատվի, սակայն իրականում բավականին «ծանր» բեռ է դրվում նրանց ուսերին: Շատերն արդարացիորեն փաստում են, որ նոր օրենքով իրենց դռանը պատեհ-անպատեհ չոքելու է հարկայինի «ուղտը» և ամեն անգամ (երբեմն օդից բռնած) մի չնչին խախտում են հայտնաբերելու և իրենց «լռության» համար անհամաչափ «գին» են պահանջելու: Արդյունքում ստացվում է ոչ թե հարկային բեռի թեթևացում, այլ արդեն օրենքով ամրագրված «ստվերի» ավելացում: Փաստորեն, կառավարության այս բարեփոխումը, ինչպես միշտ, միայն արտաքին շղարշն է ապահովում:

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ