«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մեկնարկում է «Սպիտակ ձեռնափայտը»

Մեկնարկում է «Սպիտակ ձեռնափայտը»
16.10.2014 | 15:28

Մոսկովյան նահանգային թատրոնում մեկնարկում է «Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնը: Ավանդական դարձած փառատոնը կյանքի է կոչվում հանրահայտ երգչուհի Դիանա Գուրցկայայի նախաձեռնությամբ: Հայաստանից, ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ, մասնակցում է Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը: Տասնմեկամյա Հովհաննեսը կկատարի Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը:

Փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներին:

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ