ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոկաուտ՝ հինգերորդ ռաունդում

Նոկաուտ՝ հինգերորդ ռաունդում
16.11.2014 | 15:19

Շաբաթ օրը Համբուրգում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF վարկածով չեմպիոնական մարտ աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ու բուլղարացի Կուրբատ Պուլևի միջև: Ուկրաինացի բռնցքամարտիկը հինգերորդ ռաունդում մարտը շահել է նոկաուտով: Մարտից հետո բուլղարացին հոսպիտալացվել է: Բուժզննմամբ պարզվել է, որ բուլղարացին ունի քթոսկրի կոտրվածք: Ի դեպ, կասկած կա, որ նա ստացել է նաև գանգուղեղային վնասվածք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ