Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
28.11.2014 | 01:15

...թե «Նախախորհրդարանի» մի քանի անդամների մեքենաները հրկիզելուց հետո պարզվել է, որ նրանք ավելի լուրջ անհանգստություն են պատճառում իշխանություններին, քան այսօրվա հարթակային ընդդիմությունը: Չնայած վերջիններս իրենց համարում են միակ և հզոր «այլընտրանքը» այս իշխանություններին: Պատկերացնո՞ւմ եք, որ իր խիստ «ընդդիմադիր» հայացքների համար մի օր էլ Գագիկ Ծառուկյանի մեքենան հրկիզեն: Հրկիզելը դեռ կարելի է պատկերացնել, բայց ընդդիմադիր Գագիկ Ծառուկյան դժվար թե: Ասում են նաև, որ չունենալով ֆինանսական մեծ հնարավորություններ, «Նախախորհրդարանի» անդամները չեն կարողանում իրենց աշխատանքներին մեծ թափ հաղորդել, բայց համակիրների շրջանակն ընդլայնելու համար անում են հնարավոր ամեն բան: Ի թիվս այլ միջոցառումների, նրանք տնից տուն են մտնում, իրազեկում քաղաքացիներին իրենց ծրագրերի մասին և հորդորում միանալ շարժմանը: Համաձայնության դեպքում ստորագրություն են խնդրում, անգամ անձնագրի «սերիան» պահանջում: Սա, ասում են, համակիրների իրական թիվն ապահովելու համար է:

Դիտվել է՝ 2403

Մեկնաբանություններ