Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Գալուստ Սահակյան. «Հասարակության բոլոր շերտերը միակամ են»

Գալուստ Սահակյան. «Հասարակության բոլոր շերտերը միակամ են»
16.01.2015 | 13:36

«Եղելությունը ցույց տվեց, որ գնահատականների առումով մեր ժողովրդի բոլոր շերտերը հավասարապես են մտածում և պատիժների, և փոքրիկի առողջության մասին»՝ Գյումրիում զոհերի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ կասկածներն ու մտահոգությունները շատ են, բայց սա այն դեպքերից մեկն է, երբ հասարակության բոլոր շերտերը միակամ են: «Բոլորս որոնում ենք այն ճանապարհը, որն ավելի արդարամիտ, վերջնական լուծումներ կտա, ու վստահ եմ, որ ոճրագործը կպատժվի օրենքի ամենախստագույն ուժով»: Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին, ԱԺ նախագահը դրանք ցավի արտահայտություն է համարում: «Սա համաժողովրդական ու մնայուն ցավ է ու պատմության մեջ կմնա որպես ամենաողբերգական դեպքերից մեկը»: Հայկական դատարանում Վալերի Պերմյակովի դատավարության վերաբերյալ Գալուստ Սահակյանն ասաց, որ վստահելի ձևով կընթանա գործընթացը, ու ժողովուրդն էլ դրանով գոնե մի փոքր կամոքվի: Անդրադառնալով սգո օրեր հայտարարելու պահանջին՝ նա ասաց, որ մեզանում դեռևս նման ավանդույթ չկա, բացի այդ, սգո օրեր հայտարարվում են այնպիսի ժամանակ, որ ժողովուրդն արդեն զգոնանա, իսկ առանց դրա էլ ժողովուրդն արդեն ոտքի է կանգնել:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ