ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

60 միլիոն դե Խեայի համար

60 միլիոն դե Խեայի համար
20.01.2015 | 13:30

Մադրիդի «Ռեալի» թիրախում է հայտնվել «Մանչեստր Յունայթեդի» քսանչորսամյա դարպասապահ Դավիթ դե Խեան, ում տրանսֆերի համար արքայական ակումբը պատրաստ է վաթսուն միլիոն եվրոյով թեթևացնելու փողերի քսակը: Մադրիդցիները, փողից զատ, «շարժման» մեջ են դրել նաև դարպասապահի ազգային պատկանելության գործոնը, որ նույնպես պակաս կռվան չէ: Հայտնի է, որ իսպանացին վաղուց է մտածում սեփական հայրենիքում հանդես գալու մասին: Նաև այդ պատճառով է, որ դե Խեան չի պատրաստվում երկարաձգելու իր ներկայիս ակումբի հետ պայմանագիրը, որի վերջնաժամկետը 2016-ի ավարտն է:

Ավելացնենք, որ երիտասարդ շնորհաշատ դարպասապահը «Մանչեստր Յունայթեդի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է քսաներկու հանդիպում` դրանցից յոթում անառիկ պահելով դարպասը, ինչն Անգլիայի նման առաջնակարգ ֆուտբոլ ունեցող երկրում շատ լավ ցուցանիշ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ