Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էդմոնդ Մակարյանն ու Ժիրայր Շահրիմանյանը Ցեղասպանության տարելիցին նվիրված մրցույթի հաղթողներ

Էդմոնդ Մակարյանն ու Ժիրայր Շահրիմանյանը Ցեղասպանության տարելիցին նվիրված մրցույթի հաղթողներ
10.02.2015 | 21:33

Հայաստանի Կոմպոզիտորների միությունը նախորդ տարվա ապրիլին հայտարարել էր վոկալ-գործիքային մրցույթ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանյության 100-ամյա տարելիցին: Մրցույթին կարող էին մասնակցել բացառապես պրոֆեսիոնալ կոմպոզիտորները, ովքեր միության անդամ են: Հեղինակները պետք է գրեին 12-15 րոպե տևողությանբ ստեղծագործություն ձայնի և մինչև 5 գործիքների համար: Ստեղծագործությունը պետք է գրվեր հայտնի բանաստեղծուհի Սոնա Վանի խոսքերով: Մրցույթին նախապատրաստվելու համար 8 ամիս ժամանակ էր տրվել:

Եվ ահա Ժյուրին, որի նախագահը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վահրամ Բաբայանն էր, ամփոփել է արդյունքները:
Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 11 կոմպոզիտորներ:
Ժյուրիի որոշմամբ՝ մրցույթն ունեցել է երկու հաղթող, իսկ ահա երկրորդ և երրորդ տեղ ոչ մեկի չի տրվել: Մրցույթի հաղթողներ են ճանաչվել երիտասարդ կոմպոզիտորներ Էդմոնդ Մակարյանն ու Ժիրայր Շահրիմանյանը: Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործությունը կոչվում է «Ի հիշատակ…» և գրված է ձայնի, լարային կվարտետի և դաշնամուրի համար, իսկ Էդմոնդ Մակարյանի ստեղծագործությունը՝ “Խոստանում եմ չմտածել ինքնասպանության մասին այսուհետև”, գրված է ձայնի (նաև նվագում է դաշնամուր), կլարնետի, երկու թավջութակի, կոնտրաբասի համար (օգտագործված է նաև ձայնագրություն):
Մրցույթի հաղթող ստեղծագործությունների կատարումները, ինչպես նաև մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլին:

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ